Քո աչքերի Չանցնող փայլը, Հուժկու ալիք Ահեղ ձայնդ Ծածանվում է Եռագույնով։ Ծափերիդ մեջ Հայատարափ Գալարվում է Մեջքս բարակ։ Ու շառաչը Հաղթանակի Թե բերկրանքը գոլի հայկյան Դրոշմվում է Շուրթիս հանկարծ։

ellievsbear
2025 on Tumblr: Trends That Defined the Year
★
official daine visual archive

bliss lane

Kiana Khansmith
occasionally subtle
Mike Driver

blake kathryn
almost home

Jimmy Eat World

PR's Tumblrdome
macklin celebrini has autism
Game of Thrones Daily
d e v o n
cherry valley forever
tumblr dot com
Cosimo Galluzzi
untitled
KIROKAZE
seen from United Kingdom
seen from United States
seen from Australia
seen from United States
seen from United Kingdom
seen from Mexico

seen from Canada
seen from Armenia
seen from Iraq
seen from Poland
seen from United States

seen from United States
seen from Iraq
seen from Brazil
seen from Colombia
seen from Vietnam
seen from United Kingdom

seen from Trinidad & Tobago

seen from United States
seen from United States
@armineakan
Քո աչքերի Չանցնող փայլը, Հուժկու ալիք Ահեղ ձայնդ Ծածանվում է Եռագույնով։ Ծափերիդ մեջ Հայատարափ Գալարվում է Մեջքս բարակ։ Ու շառաչը Հաղթանակի Թե բերկրանքը գոլի հայկյան Դրոշմվում է Շուրթիս հանկարծ։

Anya is live and ready to show you everything. Watch her strip, dance, and perform exclusive shows just for you. Interact in real-time and make your fantasies come true.
Free to watch • No registration required • HD streaming
Սպասումիս սարից
անփույթ, անհամբեր
մի կարոտ կամակոր
արձակել եմ ցած:
Զգում եմ քայլերդ՝
Դանդա՜ղ, հեռավոր:
Էլ մի՜ դանդաղիր,
Արի՛, մագլցի՛ր
սարով կանաչած՝
կարոտիս ընդառաջ․
ինչքան մոտենա,
տես՝ քեզ կուլ չտա:
Արի՛, ի՛նձ հասիր՝
կարոտս ձեռքիդ՝
ալ կակաչ դարձրած:
Սերս թափուր է
քո արևներից,
քո բարևներից:
Սերս կարոտ է
քո թրթիռներին,
քո թիթեռներին:
Սերս թրջվել է՝
Մուգ մշուշներից,
կանաչ ցողերից
այն արշալույսի,
որ դո՛ւ պիտի բերես:
Ես եմ Ու բարձս։ Մթությունն աղի։ Պաղ- Միապաղաղ, Ճոխ- Տերյանական Գիշեր տխրալի։ Պատուհանից դուրս Գիժ-գիժ Ու լքված Մի կարոտ Անվերջ Գալիս սվվում է։ Վախկո ՛տ, Նե ՛րս արի։
Գարունոտ հողերն անհամ են․
չկանաչած:
Առավոտներն այս անգարուն
դեռ ցուրտ են,
արցունքոտ,
բայց առանց ցող:
Արի՛,
Բե՛ր ծաղիկներն այս
անթասիբ,
առանց ձնհալ,
անծլվլոց,
այս դարչնագույն
անհոտ գարնան:

Anya is live and ready to show you everything. Watch her strip, dance, and perform exclusive shows just for you. Interact in real-time and make your fantasies come true.
Free to watch • No registration required • HD streaming
Նոր տարվա գիշերը տոնն ու սուգը խառնվել էին իրար։ Դմբդմբացող սայլուտները սրտիս զարկերին անհամաչափ օդը անհանգստությամբ էին լցնում։ Էտ գիշեր տոնը քիչ էր, վախն էր շատ։ Մի փոքր հույս էր, որ գնում էր, կպնում պատուհանների ապակուն, հետ գալիս տալիս աչքերիս, էլի գնում մինչև հիվանդանոց, գալիս ու գնում, ու տենց ամբողջ գիշեր հույսս գնաց էրեբունի, հետ դառավ, էնքան, մինչև գնաց ու առավոտյան հեռախոսով հետ դառավ կարճ ու կտրուկ։
«Բարի լույսը չթափեց վրներս»:
Էտ առավոտ փողոցը դատարկ էր։ Մի ուժեղ խռմփոց էր տիրել քաղաքին։ Խմած քնածների երազներն էին շրջում մայթերին։ Միայն մի քնած երազ չէր տեսնում, միայն էտ մեկի երազները կիսատ մնացին, միայն մի քնած չէր խռմփացնում էլ, միայն էտ մեկն էր՝ քնել էր սխալ տեղ։
Տա՛տ, ախր դու գիշերները չէիր քնում:
Հոտըդ
Անձրևը գնում է:
Անձրևն ասֆալտից
երկինք է ելնում:
Հոտըդ անձև,
մի հոնքը կիտած
թափառում է շուրջըս:
Մի մեծ փայտ առած՝
հոտըդ եկել էր
անձրևը տաներ,
որ թոկից փախել,
եկել
գարուն-գարուն էր խաղում:
Հոտըդ ի՞նչ գիտեր՝
անձրևից առաջ
ինձ պիտի գտներ:
Անձրևը գնում,
Հոտըդ է մնում:
Հեռու ես․
Ցրտի մեջ կորած:
Ա՜խ, ուր էր, թե
մի քիչ ձյուն գար,
մի քիչ ձմեռ
հասներ քեզնից,
բերեր հոտդ,
համբույր տար ինձ
ձմեռային,
բերեր կայծերն
էն աչքերիդ,
թարթիչներիս
լուռ հալացներ:
Ցրտում ես:
Հեռուներում ձնաթաթախ:
Իսկ ես տաք-տաք,
հաստ խալաթով
իմ փաթաթված,
տաքուկ թեյս
պինդ-պինդ գրկած,
ասես դիտմամբ
հեռանում եմ
քո ցրտերից:
Ա՜խ, ուր էր թե
մի քիչ ձմեռ
հասներ քեզնից:
Էս կարոտով Երկինքներ են աստղաթափվել։
Էս կարոտից` հին Ու բարի գրքեր բուռ-բուռ Տառաշարվել։
Կարոտներով Ձեր տան բակի Մայթեզրերն են Հատ-հատ հաշվվել։
Կարոտախտով Շուտ խորտակված Մի քանի նավ Ափ են ելել։
Իմ կարոտից Հատիկ-հատիկ Շարվել, դարսվել Տուն են դարձել Բյուր ծիծեռներ:
Ու կարոտիս Վըկաները Դեռ չեն հոգնել Ներկել, հերկել Քո կարոտի Արդար, դար-դար Չորուցամաք Ճամփաները։
Չշոշափվող ներկայությունդ
շոյում է մազերս,
երբ տերևները խշշում են
թիկունքիցս այն կողմ,
կրունկներիս տակ:
Չծիկրակող արևդ
ամպերի ետևից
ասես հուշում է՝
ձմեռը կանցնի,
կծակծկեմ դեռ:
Չպակասող ժամանակը
քմծիծաղող ծերուկի պես
խոր նայում է աչքերիս․
տե՛ս, չընկճվե՛ս,
դարերն էսպես՝
դժվարությամբ,
ծանր-ծանր են
միշտ էլ անցել:

Anya is live and ready to show you everything. Watch her strip, dance, and perform exclusive shows just for you. Interact in real-time and make your fantasies come true.
Free to watch • No registration required • HD streaming
Դա մի փոքր, առաջին հայացքից անմեղ թվացող կետ էր։ Առաջին հայացքի՞ց, դրան տեսնելն անհնարի չափ բարդ էր։ Չլինեին այն մի զույգ թաթերը, այն պուճուր- մուճուր ոտիկները, որոնցով իսկի կարգին կանգնել էլ չէր կարողանում, հազիվ թե մեկը նկատեր։ Թե մի մրջյուն անցներ էտ կողմերով, իր վեց ոտերից մեկով էլ կանգներ, կտրորեր խեղճին։
Էս պստոն բնավորություն չուներ։ Չուներ հիշողություն, չէր ճանաչում ոչ մի սիրուն գույն, ոչինչ չուներ, բացի սևից։ Մուգ սև էր։ Միակ բանը, որ կարող էր, սևացնելն էր։ Նա սևացնում էր բոլորին, ով իրեն տեսնում էր։ Իսկ սևերին էլ մագնիսի պես ձգում, կպցնում իրեն։
Սկզբում դա կետ էր։ Բախտի հարց է։ Ոչինչ ու ոչ ոք չտրորեց։ Ավելին` տեղանքի օդը նույնիսկ բարենպաստ էր, էստեղ մոլեկուլի մեծության արարածներ կային, որ կարող էին տեսնել պուճուրին։ Սևացան, էկան կպան պուճուրին։ Մեծանում էր։ Ու քանի մեծանում, էնքան ավելի էին շատանում սրան տեսնողները։ Մեծացավ, սևացրեց ու կլանեց ամեն ինչ։ Ու հիմա չկան գույներ։ Չկա էլ լույս։ Ամբողջ աշխարհը մի մեծ Սևուկ է։ Դատարկ, սև, չունի բնավորություն, չունի հիշողություն։ Միայն մեծանալ ու կլանել գիտի։
Դա մի փոքր, առաջին հայացքից անմեղ թվացող կետ էր։ Առաջին հայա՞ցք։ Չգտնվեց այդպիսին։
Քո փոխարեն
Քո անտեսած
այս աշունը
ես կսիրեմ
քո փոխարեն,
ես կշնչեմ,
կըվայելեմ,
կըտաքանամ,
քո փոխարեն
ու քեզ համար:
Թե դառնայի
աշնան երգիչ,
տողեր հյուսեի
ճոճվող, գունեղ,
աշնանային
պաղ օրերի
պարի մասին,
ես դա կանեի
լոկ քեզ համար,
քո կորցրած
աշնանն ի տուր:
Քո փոխարեն,
այս աշունը,
այս արևը
թող որ սիրի
ու տաքացնի
մերկ թիկունքս,
գունավորի
ու զարդարի
անքեզ դառած
այս օրերի
սև-սպիտակը:
Դու եկար,
ու ես՝
ասես պարուրված
դրական քո ամպով,
լուռ խաղաղվեցի:
Դու կաս,
ու ես՝
հմայված աչքերիդ
կայծ-արևներով,
միշտ լույս եմ ուզում,
չունեմ էլ գիշեր:
Թե գնաս,
ա՜խ ես՝
ինչպես թևահակ
վիրավոր թռչուն,
քաշ կտամ ինձ
հողե ճամփեքով
մի տեղ չտանող:
Ու թե գաս նորից՝
Հողերն էլ հազիվ
այդքան ուժ գտնեն,
պահել ուզենան․
անթև անփետուր,
անկշռացած,
ամպիդ կթիկնեմ,
երկինք սլանամ:
Տաքացրո՛ւ ինձ․
Աշուն է դեղնում:
Թեյի պես հոսիր
կոկորդովս:
Գրկի՛ր ինձ․
էլ չեմ շոգի:
Աշուն է ցրտում:
Հիմա,
երբ անձրևները սկսվել են,
ո՞վ պիտի
թրջվի ինձ հետ:
Աշուն է արդեն:
Պատուհանի մոտ թախծելու
ամենաիսկական եղանակը:
Թե՛յ է պետք․
արի՛:
իմ՝
ճանապարհելուն այդքան սովոր աչքերը
անփորձի պես շիվար մնացին:
Չգլորվող դառնություն էր հավաքվել
քո՝
հեռանալուն այդպես խորթ աչքերում՚:
Կեղծ,
ինչպես ամուսնացող զինվորը,
ինձ հույս տվեցի,
որ կդիմանամ:
Անկեղծ,
ինչպես անձրևից հետոյի ծիածանը,
դատարկության երկու կաթիլ
վազեցին ինքնաթիռիդ հետևից:

Anya is live and ready to show you everything. Watch her strip, dance, and perform exclusive shows just for you. Interact in real-time and make your fantasies come true.
Free to watch • No registration required • HD streaming
Տա՛ր ինձ քեզ հետ,
չեմ ուզում փողոցներս անքեզ մնան
Տա՛ր, մայթերն ինձ էլ չունենան:
Տա՛ր, թող գարուն մնա՝
անաշուն, անձմեռ:
Տա՛ր ինձ գիշերով,
թաքուն, քեզնից էլ գաղտնի․
մեկ էլ կտեսնես՝
հոպ, ուրիշ քաղաքի,
ուրիշ փողոցի,
ուրիշ մի մայթի
քարերն ենք հաշվում՝
թև-թևի տված:
Տա՛ր ինձ գրկած,
թեկուզ զոռով,
թեկուզ գոռալով՝
աշխարհին ի լուր:
Տա՛ր,
մենակ թե մի՛ թող
աշխարհից հեռու,
մենակության,
թաց փողոցների
այս ձուն-ձմեռում:
Վայրկյաններս գրպանդ ա՛ռ․
մանր են, տե՛ս՝ չկորցնես,
րոպեներս բուռ-բուռ խմի՛ր․
քոնն են, անո՛ւշ լինի:
Ժամերս․․․ նայի՛ր ժամերիս․
կարճ են, անչափելի կարճ,
օրերս հավաքի՛ր,
մի երևացող, բարձր տեղ շարի՛ր,
դրանք փախչելու
վատ խասյաթ ունեն:
Ամիսներս հետդ տա՛ր․
թող չնկատեմ՝ ինչքան երկար են,
երբ գնացել ես:
Հետ արի՝ տարիներիս դեռ
տեր պիտի կանգնես․
մեծ մառան ունե՞ս.
դրանք շատ-շատ են,
ու թեև թեթև,
ի՜նչ լայնածավալ: